ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՌՈՒՍ ԱՍՏՂԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԱՄԱՆՈՐԸ
Երգչուհի Անի Լորակը իր սիրելիի՝ «Միստր Իսպանիա 2002»-ի տիտղոսակիր Իսաակ Վիջռակուի և իր 12-ամյա դստեր հետ լուսանկար է հրապարակել։
Ռեփեր T-killah-ը՝ Ալեքսանդր Տարասովը կնոջ ու իրենց տղայի հետ ընտանեկան լուսանկար են հրապարակել։ Ի դեպ՝ զույգն առաջին անգամ է հրապարակում իր զավակի լուսանկարը։
Պալինա Գագարինան էլ Ամանորը դիմավորել է իր երկու երեխաների հետ՝ 16 տարեկան Անդրեյի և վեց տարեկան Միայի հետ։
Երգչուհի Օլգա Օռլովան էլ տոնածառի մոտ լուսանկարվել է իր ինը ամսական դստեր՝ Անյայի հետ։ Երգչուհին Ամանորը դիմավորել է ոսկեգույն զգեստով, իսկ դստրիկի համար ընտրել է մուգ կարմիր տոնական զգեստ։
Հաղորդավարուհի Կսենիա Բորոդինան էլ երկու երեխաների՝ 14 տարեկան Մառուսյայի և 8 տարեկան Թեոնայի հետ է լուսանկար հրապարակել։