Search
Գևորգյան ճեմարան․ հոգևոր կյանքի, մտքի մեր բարձրագույն դարբնոցը․ ՖՈՏՈՇԱՐՔ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Վեհ, առեղծվածային, երկյուղածության աստիճան հարգանք ներշնչող․ այսպես է ընկալվում մեր առաքելական եկեղեցու ամենահին՝ 1874 թվականին հիմնված բարձրագույն ուսումնական կառուցը՝ Գևորգյան ճեմարանը։
Գևորգյան է կոչվում հիմնադրի՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ կաթողիկոսի պատվին։ Այստեղ են սովորել Կոմիտասը, Լևոն Շանթը, Ավետիք Իսահակյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը և շատ այլ մեծանուն հայեր։
Ովքե՞ր են սովորում այնտեղ, ո՞վ է փոխանցում նրանց գիտելիք և իմաստնություն․ ճեմարանական պարապմունքներին մի քանի ժամ ներկա լինելու հնարավորություն է ունեցել MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը։













































