top of page

Գարուն և Զազը համերգներով հանդես կգան Երևանում



«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք:


Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:



Նա ընդգծեց, որ «Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովը: Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնն ասոցիացիայի անդամ է:

«Փառատոններ են նախաձեռնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պատերազմող երկրներին հաշտեցնելու նպատակով, և մենք 2013 թվականից աշխատում ենք փառատոնային գագաթնաժողովներից մեկը Հայաստան բերելու համար»,-նշեց նա և տեղեկացրեց, որ գագաթնաժողովին Եվրոպայից 25 քաղաքապետ կժամանի Երևան, 100 փառատոնի ղեկավար: Համերգներով կներկայանան աշխարհահռչակ դասական երաժիշտներ դաշնակահար Դենիս Մացուևը, «Գրեմմի»-ի դափնեկիր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը և այլք:


Նրա խոսքով՝ ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն:


1/1888
bottom of page