top of page

Զորամասում անցկացվել են վարժանքներ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 30-ին անցկացվել են վարժանքներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախա­պատ­րաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։

1/2069
bottom of page