top of page

ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է. Պրոռեկտոր

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր իջավ ու հանդիպեց Բագրատ Սրբազանին։ Նա ասաց, թե այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, հերյուրանք է։

«Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասաց նա։

Ասրիյանն ասաց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Ասրիյանը երեկ ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։

«Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։

«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես հայտարարել է Էլինա Ասրիյանը»,-գրել էր «168.am»-ը։

bottom of page