Youtube-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել
Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են Youtube ծառայության աշխատանքում խափանումների մասին, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օրվա ընթացքում գրանցվել է 291 բողոք. օգտատերերի մոտ 44 տոկոսը բողոքում է հավելվածում առկա խնդիրներից, մոտ 35 տոկոսը՝ տեսահեռարձակման հետ կապված խնդիրներից, եւս 21 տոկոսը՝ վեբ կայքի աշխատանքից:
Խնդիրների են բախվել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ մի շարք այլ երկրների բնակիչները։