top of page

Ադրբեջանը նոր շինծու մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 13
  • 1 min read

Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանն այժմ «մեղադրվում է» նաև արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։ Հաջորդ  դատական  նիստը կկայանա փետրվարի 17-ին։Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝  այսօրվա դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։  

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածներով։ 

1/2065
bottom of page