top of page

«Թուրք Քըլըչի Ռուբե՛ն, ձեզ ընտրելը կնշանակի, որ ժողջանը ձեր լիդերի պես անգրագետ է»․ Գագիկ Համբարյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 5 hours ago
  • 1 min read

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրք Քըլըչի Ռուբե՛ն, ուզում ես ասել, որ եթե ձեզ նման դավաճաններին ժողջանը 2026 թ-ին ընտրեց, ապա դա արդարության գագաթնակե՞տն է կամ այս կամ այն առաջնորդի գնահատակա՞նը․.. Չարաչար սխալվում ես... Դա արդեն ժողջանի խնդիրն է, այն էլ կենսական...


Ձեզ ընտրելը կնշանակի, որ ժողջանը ձեր լիդերի պես անգրագետ է, պատմական ամնեզիայով է տառապում և զուրկ է պետական մտածելակերպից... Ավելին` զուրկ է ինքնապաշտպանական բնազդից...


Ի դեպ, չմոռանամ ասել, որ ժողջանի ձեռամբ Իտալիայում ժամանակին իշխանության է եկել ֆաշիստ Մուսոլինին, Գերմանիայում` նացիստ Հիտլերը, որոնք իրենց երկրները ներքաշեցին Երկրորդ աշխարհամարտի մեջ և պարտվեցին, Կամբոջայում` սեփական ժողովրդին ցեղասպանած Պոլ Պոտը, բազմազգ Վրաստանում Գամսախուրդիան, ով առաջնորդվում էր «Վրաստանը՝ վրացիների համար» կարգախոսով ու քանդեց երկիրը և այլն...


Ի դեպ, վերը նշված երկրները և ժողովուրդները, սխալվելով և ընտրելով վերը նշված պատուհասներին, իրենց առաջ չունեին ոչնչացման վտանգ, ի տարբերություն հայերի, որոնք սխալվելու իրավունք չունեն և կրկին Նիկոլ ընտրելով վերջնական կկործանվեն...»։

1/2066
bottom of page