Xiaomi-ի նոր սմարթֆոնը ստացել է «Կատյուշա» անունը
Xiaomi-ն Black Shark սերիայի երկու նոր խաղային սմարթֆոն է մշակում: Այս մասին իր Weibo աքաունթում հայտնել է չինացի ինսայդեր Digital Chat Station-ը:
Մշակողի տվյալների բազայում նորույթի երկու մոդիֆիկացիա կա, որոնք ստացել են «Կատյուշա» եւ «Պատրիոտ» անունները։ Վաճառքում մոդելները հավանաբար Black Shark 5 կկոչվեն:
Digital Chat Station մականունով մասնագետը հայտնել է, որ խաղացողների համար նախատեսված ֆլագմանը կունենա Qualcomm-ի վերջին՝ Snapdragon 8 Gen 1 պրոցեսորը: Սմարթֆոնները կունենան նաեւ 4600 մԱ/ժ մարտկոց եւ Android 12-ի վրա հիմնված ՕՀ:
Առայժմ բջջային սարքերի թողարկման ճշգրիտ ժամկետները չեն բացահայտվել: Սպասվում է, որ Xiaomi-ն սմարթֆոնները պաշտոնապես կներկայացնի մինչեւ 2022 թվականի վերջը: