Search
Ալմաթիում փետրվարի 7-ից չեղարկվում է ահաբեկչական սպառնալիքի բարձր նարնջագույն մակարդակը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ղազախստանի Ալմաթի քաղաքի իշխանությունները որոշել են փետրվարի 7-ից չեղարկել ահաբեկչական սպառնալիքի բարձր նարնջագույն մակարդակը՝ կապված քաղաքում իրավիճակի կայունացման հետ։ Այս մասին կիրակի հայտնել են օպերատիվ շտաբից։
«Ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը հայտնում է Ալմաթի քաղաքում իրավիճակի կայունացման մասին։ Շտաբի ղեկավարի որոշմամբ՝ ահաբեկչական վտանգի բարձր նարնջագույն մակարդակը չեղյալ է հայտարարվում երկրի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ հատուկ և իրավապահ մարմինները կշարունակեն իրականացնել ուժեղացված ծառայություն: