Windows 11-ը կրկին կոտրել է տպիչները
Windows 11-ի համար հերթական թարմացումը կարող է խնդիրներ առաջացել՝ կապված տպիչների եւ այլ գրասենյակային տեխնիկայի հետ, հաղորդում է չինական Sina թերթը։
Microsoft-ի ներկայիս օպերացիոն համակարգի օգտատերերը սկսել են բողոքել խնդիրների առաջացումից KB5010414 թարմացումից հետո։ Ենթադրվում է, որ անհայտ սխալի պատճառով տպիչները եւ այլ սարքավորումներ կարող են սխալմամբ միանալ համակարգչին եւ չպատասխանել հրահանգներին։ Լրագրողները նշել են, որ ավելի վաղ Windows 11-ի օգտատերերն արդեն որոշակի խնդիրներ են ունեցել օպերացիոն համակարգում՝ կապված գրասենյակային սարքավորումների աշխատանքի հետ։
Բացի կողմնակի սարքավորման հասցրած վնասից՝ Windows 11-ի լիցենզավորված կրկնօրինակների սեփականատերերը բողոքել են համակարգչի պրոցեսորի ջերմաստիճանի աննորմալ բարձրացումից: Նրանց խոսքով՝ խնդիրը արդիական է դարձել KB5010414 թարմացումից հետո։
Նշվում է, որ Windows 11-ում տպիչների հետ կապված խնդիրների մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2021 թվականի օգոստոսին։ Microsoft-ի մասնագետներն արձագանքել են խնդրին եւ նոյեմբերին թողարկել KB5007253 թարմացումը, որը շտկում է բազմաթիվ սխալներ։