top of page

Որն է Windows-ի ճիշտ թարմացման պայմանը



Windows-ի ճիշտ թարմացման համար համակարգիչը պետք է ցանցին միացված լինի մոտ ութ ժամ։ Այս մասին տեղեկացվում է կորպորացիայի կայքում։


Ընկերության մասնագետ Դեւիդ Գայերի խոսքով՝ համակարգչի թարմացումների հիմնական խնդիրը ցանցային միացման բացակայությունն է։ Microsoft-ի մենեջերը պարզաբանել է, որ Windows-ի թարմացման համար հաճախ կարող է մի քանի ժամ պահանջվել, մասնագետն օգտատերերի համար նշել է ափդեյթները ճիշտ ստանալու պայմանը։


Գայերն ասել է, որ սովորաբար թարմացումները ներբեռնվում են սարքի վրա մոտ երկու ժամում։ Բայց հեղինակը խորհուրդ է տալիս օգտատերերին նկատի ունենալ եւս 5-6 ժամ, որպեսզի Windows-ի բոլոր բաղադրիչները ներբեռնվեն։ Այսպիսով, ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տվել համակարգիչը միացած թողնել մոտ ութ ժամ։


Microsoft-ի գնահատմամբ՝ համակարգիչների մոտ 50 տոկոսը թարմացումներ չի ստանում այն պատճառով, որ օգտատերերն անջատում են սարքերն աշխատանքից անմիջապես հետո՝ թույլ չտալով ներբեռնել ափդեյթները։ Դեւայսների մոտ 25 տոկոսն այդ պատճառով չի ստանում անվտանգության անհրաժեշտ թարմացումները։ Դեւիդ Գայերը խորհուրդ է տվել աշխատանքից հետո անհատական համակարգիչը թողնել սպասման ռեժիմում, որպեսզի դեւայսը միացած մնա ինտերնետին։

bottom of page