top of page

Որն է նկարահանման համար լավագույն սմարթֆոնը


Android Authority պորտալի օգտատերերը 2021 թվականին վաճառքի հանվածներից ընտրել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը։


Հարցվածների գրեթե 38 տոկոսի համար լավագույնը Samsung Galaxy S21 Ultra-ով արված լուսանկարներն են։ Պորտալի խմբագիր Ռոբ Թրիգսը կարծում է, որ սմարթֆոնը մշտապես լավ լուսանկարներ է ցուցադրում HDR-ի, ցածր լուսավորության, դիմանկարների եւ սելֆիների առումով:


Երկրորդ տեղում Google Pixel 6 Pro-ն է, որի օգտին քվեարկել է հարցվածների մոտ 25 տոկոսը: Նշվում է, որ սմարթֆոնն իրեն լավ է դրսեւորել, սակայն գերլայնանկյուն տեսախցիկով, ցածր լուսավորության պայմաններում եւ դիմանկարային կադրերի նկարահանման որակը զիջում է Samsung գաջեթին։


Պորտալի օգտատերերի 13.6 տոկոսը քվեարկել է iPhone 13 Pro Max-ի օգտին։ Ռիգսը կարծում է, որ սմարթֆոնը լավ է աշխատում դիմանկարների եւ սելֆիների հետ, սակայն զիջում է մրցակցությանը գույներով եւ HDR-ով: Apple սմարթֆոնից անմիջապես հետո գալիս է Xiaomi Mi 11 Ultra-ն, որը հավանել է ընթերցողների 13.3 տոկոսը:


OnePlus 9 Pro-ն (5.75 տոկոս) եւ Sony Xperia 1 III-ը (5.25տոկոս) հայտնվել են համապատասխանաբար հինգերորդ եւ վեցերորդ հորիզոնականներում: Android Authority-ի խմբագրի խոսքով՝ OnePlus-ն ապահովում է հիանալի կադրեր ցածր լուսավորության ներքո եւ ունի որակյալ գերլայնանկյուն տեսախցիկ: Որպես թերություն, լուսանկարի որակն առանձնանում է մոտեցնելիս եւ դիմանկարային կադրերից օգտվելիս: Sony-ի սմարթֆոնը ոչնչով չի կարողացել զարմացնել փորձագետին:

1/1885
bottom of page