Լիտվայի բնակիչը վիճակախաղով 24 մլն եվրո է շահել
Լիտվայի բնակիչը Eurojackpot վիճակախաղով շահել է 24 մլն եվրո, ինչը ռեկորդային գումար է Բալթյան երկրների համար, հայտնում է lrytas.lt պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գլխավոր մրցանակը կազմել է ավելի քան 48 միլիոն եվրո, որը հավասարաչափ կիսվել է 2 հաղթողի միջև, ովքեր Գերմանիայից և Լիտվայից են: Սա ամենամեծ շահումն է ոչ միայն Լիտվայում, այլև Բալթյան բոլոր երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ հաջողակ տոմսը գնվել է հունվարի 20-ին։ Մինչ այս Լիտվայում շահումների ռեկորդը կազմում էր 13 միլիոն եվրո, երբ 2021 թվականի ամռանը Վիլնյուսի բնակիչը խանութ էր գնացել հանքային ջրի համար և միևնույն ժամանակ վիճակախաղի տոմս գնել։