top of page

Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում․ մանրամասներ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել: Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:


Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն, իսկ 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:


Հանգամանքները պարզվում են:

1/2056
bottom of page