top of page

Վեներայի ամպերը մոլորակը պիտանի են դարձրել կյանքի համար



Քարդիֆի համալսարանի գիտնականների խումբը այն եզրակացության է հանգել, որ Վեներայի ամպերի խառը քիմիական բաղադրությունն անսպասելի բացատրություն ունի։ Մոդելավորված սիմուլյացիան հաստատել է կյանքի հավանականությունը Վեներայի մթնոլորտում: Այս գաղափարը դեռեւս հակասական է, ուստի այն փորձարկելու համար արդեն նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Արեգակնային համակարգի ամենաանհյուրընկալ մոլորակ տիեզերական առաքելությունների համար, գրում է universemagazine.com-ը։


Վեներան Արեգակից երկրորդ մոլորակն է։ Բայց դրա վրա ավելի շոգ է, քան նույնիսկ Մերկուրիի վրա, եւ այդ ամենը` հզոր ջերմոցային էֆեկտի պատճառով, որն այն այրված չոր քարքարոտ անապատի է վերածել, որտեղ գերակշռում են հրաբուխները եւ թունավոր ծծմբաթթվի ամպերը: Մոտ 30 կմ հաստությամբ ամպերի շերտը ժամանակի մեծ մասը ծածկում է մոլորակի մակերեսը ցամաքային դիտորդներից։ Վերջին շրջանում այդ շերտն այլմոլորակայինների հնարավոր թաքստոց են համարում։


Վերջերս կատարված հետազոտությունը մոդելավորել է ամպերն ավելի մեծ խորությամբ: Պարզվել է, որ մոլորակի վրա դրանք ամբողջությամբ կազմված չեն ծծմբաթթվից, այլ որոշակի քանակությամբ ամոնիումի աղի կախույթներ են պարունակում։ Թիմի հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

bottom of page