Վառ կապույտ առեղծվածային հանքանյութ է հայտնաբերվել
Միչիգանի պատմական պղնձահանքում հայտնաբերված առեղծվածային «վառ կապույտ հանքանյութի» լուսանկարները գրավել են շատերի ուշադրությունը, քանի որ դրա ծագումը դեռեւս անհայտ է։
Առեղծվածային հանքանյութը գտնվում էր Գրենլանդիայից (Միչիգանի նահանգ) ոչ հեռու երրորդ մակարդակի հանքահորի քարե պատերի վրա։
«Այդ վառ կապույտ հանքանյութի ծագումը դեռեւս ճշգրտված չէր հրապարակման պահին, բայց սա երկրորդային հանքանյութ է, որն առաջանում է օդի եւ ջրի հետ ռեակցիայի արդյունքում»,- ասել են հանքահորի պաշտոնական ներկայացուցիչները։
Քանի որ սոցցանցերի օգտատերերը շարունակում էին գուշակել, թե այդ ինչ հանքանյութ է, պաշտոնական անձինք հայտարարեցին, որ պաշտոնյաները «թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, թե իրականում ինչ կարող է լինել այն»։
«Կողմնակի մետաղները այս շրջանում հայտնվել են հանքահորում թողնված աղբի պատճառով,- ասել են նրանք։- Անագը, ցինկը, արճիճը, երկաթը եւ այլ մետաղներ, որոնք մնացել են ջրում, կարող են շատ դանդաղ պրոցեսի միջոցով միանալ այլ մետաղների հետ»։
«Adventure Mine» հանքահորի սեփականատեր Մեթ Փորտֆլիտը Michigan Live-ին ասել է, որ երրորդ մակարդակը, որտեղ հայտնաբերվել է հանքանյութը, մինչեւ անցած աշուն, երբ նրա թիմն ավարտել էր ջրի դուրսբերումն այնտեղից, լիքն էր գրունտային ջրերով։ Նրա խոսքով, ինքն ու իր աշխատակիցները հետազոտել են հասանելի մակարդակը եւ հայտնաբերել «վառ կապույտ հանքանյութի ոչ մեծ բծեր ոչ միայն մերկացված ժայռի վրա»։ Նա ասել է, որ դժվար կլինի ստույգ պարզել, թեայդ ինչ հանքանյութեր են, քանի որ դրանք կարող են արագ քայքայվել։