top of page

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ դի

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ դի: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։


bottom of page