Քամալա Հարրիսը դրամահավաքով գերազանցում է Դոնալդ Թրամփին․ թվեր
Միացյալ Նահանգների փոխնախագահ, նախագահի դեմկրատական թեկնածու Քամալա Հարրիսը գերազանցում է Դոնալդ Թրամփին նախագահական արշավի համար դրամահավաքով։ Հայտնել է Politico-ն։
Հուլիսին նա հավաքել է 310 միլիոն դոլար, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հավաքածին: Հարրիսի ընդհանուր դրամական միջոցները հասել են 377 միլիոն դոլարի, ինչը 50 միլիոն դոլարով ավելի է Թրամփի համար հավաքվածից։