top of page

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՀԱՎՃԻՌ Է Ի ԿԱՏԱՐ ԱԾՎԵԼ

Միացյալ Նահանգներում վերջին 15 տարում առաջին անգամ Հարավային Կարոլինա նահանգում գնդակահարությամբ մահավճիռ է իրականացվել։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Մահապատժի ենթարկվածը 67-ամյա Բրեդ Սիգմոնն է։ Նա մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ 2021 թվականին բեյսբոլի բիթով մահացու ծեծի է ենթարկել նախկին ընկերուհու ծնողներին, երբ փորձել է փախցնել նրան։



Նշվում է, որ Սիգմոնն ինքն է ընտրել, որ իրեն գնդակահարությամբ մահապատժի ենթարկեն եւ ոչ թե մահացու ներարկմամբ կամ էլեկտրական աթոռին նստեցնելով։ Վերջին անգամ գնդակահարությամբ դատապարտյալի մահապատժի են ենթարկել Միացյալ Նահանգներում 2010 թվականին՝ Յութա նահանգում։ Իսկ սկսած 1967 թվականից, երեք գնդակահարությամբ մահապատիժ է ի կատար ածվել ԱՄՆ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության։



1/2041
bottom of page