Պաշտոնապես նշանակվեց հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար
Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete): Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:
Հիշեցնենք՝ հայկական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ՀՀ ԱԺ փոխնախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Առաջին հանդիպումը Մոսկվայում է հունվարի 14-ին։