Search
Թեհրանում կհանդիպեն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Սա կլինի Չավուշօղլուի առաջին այցը Թեհրան այն բանից հետո, երբ Ամիր Աբդոլլահիանն Իրանի արտաքին գործերի նախարար է նշանակվել։
Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։