top of page

Թշնամին Ջերմուկի հատվածում մի քանի կիլոմետր խորացել է հայկական դիրքերի ուղղությամբ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


MediaHub.am-ի տեղեկություններով` թշնամու զինված ուժերը Ջերմուկի հատվածում մի քանի կիլոմետր խորացել են հայկական դիրքերի ուղղությամբ։


Մեր աղբյուրի փոխանցմամբ` տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Այս պահին բանակցություններ են ընթանում։


Ավելի վաղ հայտնել ենք, որ այս ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

1/2052
bottom of page