top of page

Առաջին թռչող մեքենան Եվրոպայում թռիչքի թույլտվության վկայական է ստացել


Սլովակիայում թռչող AirCar 27 ավտոմոբիլը հունվարին ստացել է թռիչքի թույլտվության վկայական։ Եվրոպայում նման փաստաթուղթ առաջին անգամ են տրամադրում։


Ավտոմեքենան հնարավոր է կառավարել երկնքում այնպիսի թեթևությամբ, ինչպես ինքնաթիռը. գրում է Iz.ru-ն։


Փորձարկումների ընթացքում մեքենան կատարել է 200 թռիչք և վայրէջք, ընդհանուր առմամբ օդում անցկացնելով 70 ժամ։


Այս մեքենան արտաքին տեսքով նման է սպորտային մեքենայի։ Տարբերությունն այն է, որ վայրէջքից հետո նրա թևերը ծալվում են մեքենայի երկայնքով դեպի բեռնախցիկը, իսկ երկար պոչը վերածվում է սպոյլերի։


2021-ի դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Տյումենի գիտնականները նախագծել են անօդաչու սարք, որը կարող է ավելի երկար ժամանակ մնալ օդում՝ էլեկտրական լարերից վերալիցքավորվելու հնարավորության շնորհիվ։


Նախագծի նպատակն է մեծացնել թռիչքի տևողությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, հատկապես՝ հակառակորդի տարածքի հետախուզման համար։

bottom of page