top of page

Tesla-ն մտադիր է մեքենաներ ստեղծել չինացիների համար


Tesla-ն որոշել է Պեկինում դիզայներական կենտրոն բացել՝ հատուկ չինական շուկայի համար նախատեսված մեքենաներ մշակելու համար։ Այսպիսով, ամերիկյան արտադրողը շարունակում է ամրապնդել իր դիրքերը աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային շուկայում, հայտնում է South China Morning Pos-ը։


Պեկինի իշխանությունների զեկույցի համաձայն՝ Tesla-ի նախագծային եւ ինժեներական կենտրոնը 2022 թվականին Չինաստանի մայրաքաղաքում կլինի առանցքային նախագծերից մեկը: Շինարարությունը կսկսվի այս տարի, սակայն նախագծում ներդրումների չափը կամ կենտրոնի բացման ժամկետը չի նշվում։


2009 թվականին Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին՝ դառնալով ավտոմեքենաների աշխարհի ամենախոշոր շուկան: Tesla-ն Չինաստանում 2021 թվականին վաճառել է 321 000 ավտոմեքենա՝ 117 տոկոսով ավելի շատ, քան 2020 թվականին: «Tesla-ն բոլոր հիմքերն ունի մեծացնելու ներդրումները Չինաստանում՝ երկրում մեքենաների մեծ վաճառքի պայմաններում»,- ասել է ավտոմոբիլային արդյունաբերության փորձագետ Դեվիդ Չժանը։


Tesla-ն առաջին արտասահմանյան ավտոարտադրողը չէ, որը դիզայներական կենտրոն է բացել Չինաստանում։

bottom of page