Tesla Inc.-ը կսահմանափակի տեսախաղերի հասանելիությունն իր ավտոմեքենաներում
Tesla Inc.-ը կսահմանափակի տեսախաղերի հասանելիությունն իր փոխադրամիջոցներում՝ անջատելով այն գործառույթը, որը մարդկանց թույլ էր տալիս խաղալ մեքենան վարելիս, տեղեկացնում է Fox News-ը։
Այս միջոցը մտցվել է այն բանից հետո, երբ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունն սկսել է հետաքննել այդ գործառույթը այս շաբաթ։
Գործակալությունը տեղեկացրել է, որ մարդիկ կարող էին խաղալ որոշ Tesla-ների առաջնային սենսորային էկրանին, երբ մեքենան ընթացքի մեջ էր, առաջ նրանք կարող էին դա անել միայն այն ժամանակ, երբ մեքենան կանգնած էր։ Tesla-ն չի պատասխանել նախատեսված փոփոխության չեղարկման կամ ժամկետների մասին մեկնաբանություններ անելու հարցմանը։