Հայ առաքելական եկեղեցին այսօր Տեառնընդառաջի նախատոնակ կկատարի
- SMM Hub
- Nov 20, 2022
- 2 min read

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։
Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու եւ ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմից տեղեկանում ենք, որ փետրվարի 13-ին կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:
Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30
Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում
Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30
Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30; Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի – խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները
Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի – միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30
Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30
Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30
ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30
Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30
Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի – ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30: