top of page

ՏԱԹԵՒՈՒՄ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ ԵՆ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ

Տաթև համայնքի բոլոր բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են արտակարգ ռեժիմով։ Համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ ինքնապաշտպանական ջոկատներ են ձևավորվել և պատրաստ են ցանկացած պահի  զորավիգ լինել մեր բանակին։  

Համայնքապետարանի շուրջօրյա աշխատանքները համակարգում է  Տաթև համայնքի ղեկավար, փոխգնդապետ Սամվել Լալայանը, իսկ անվտանգության խորհրդի աշխատանքները ղեկավարում  է փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանը։ 

Աշխատակազմն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում է,  կանխելու  ադրբեջանական ագրեսիան ուղղված մեր երկրին, համայնքին, տներին։ 

Մեր բանակը գիտի ու պիտի իմանա՝  Տաթև համայնքը կանգնած է իր թիկունքին և պատրաստ միահամուռ ուժերով հետ մղելու թշնամուն։ 

Համայնքապետարանը բնակիչներին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն, հետևել անվտանգության կանոններին, երթևեկել խխստ անհրաժեշտության դեպքում։ 

Իսկ Էլեկտրական շչակների ձայնը լսելուն պես համակարգված տեղափոխվել ապաստարաններ և նկուղներ։


bottom of page