Սուրճի օգտակար չափաբաժինը 40-ից 300 միլիգրամն է. մասնագետ
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի պրոֆեսոր, ռիթմոլոգ Անդրեյ Արդաշևը նշել է սուրճի օգտակար չափաբաժինը։
Բժիշկը նշել է, որ սուրճը ավելի քան 150 քիմիական նյութերի բարդ խառնուրդ է, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում օրգանիզմի վրա։ Նրա խոսքով՝ հակաօքսիդանտներն ու ֆենոլները կարող են նվազեցնել բորբոքումներն ու կանխել քաղցկեղի զարգացումը։ Ունեն նաև հակադիաբետիկ ակտիվություն։
Արդաշևը նշել է, որ այս ըմպելիքի հիմնական դրական հատկություններից մեկն այն է, որ կոֆեինի մոլեկուլային կառուցվածքը նման է նյարդային հաղորդիչ ադենոզինին։ Բժիշկը բացատրել է, որ կոֆեինը կապվում է ուղեղի ադենոզինային ընկալիչների հետ: Ուստի սուրճը աշխուժացնում և ուժ է տալիս:
Մասնագետն ընդգծել է, որ «կոֆեինի թիրախային օրգանը ուղեղն է, բայց ոչ մի դեպքում սիրտը»։
«Չափավոր չափաբաժիններով (40-ից 300 միլիգրամ) կոֆեինը կարող է հակազդել ադենոզինի ազդեցությանը, այսինքն՝ նվազեցնել հոգնածությունը և բարձրացնել զգոնությունը: Միաժամանակ, ինչպես ամեն ինչում, գլխավորը չափի զգացումն է» ,- ասել է նա։