Ինչպե՞ս ծնվեցին Սուրբ Ծննդյան էլֆերը
Սուրբծննդյան Էլֆը ամերիկյան բանահյուսական փոքրիկ արարած է, ով ապրում է Սանտա Կլաուսի հետ Հյուսիսային բևեռում և գործում է որպես նրա օգնական։
Սուրբծննդյան Էլֆերը հաճախ պատկերվում էին որպես կանաչ կամ կարմիր գույներով, սուր ականջներով և սրածայր գլխարկով։
Սանտայի Էլֆերը, ինչպես հաճախ ասվում է, աշխատում են որպես խաղալիք պատրաստողներ Սանտայի արհեստանոցում և, այլ խնդիրների հետ մեկտեղ, հոգ են տանում նրա եղջերուների մասին։
Նրանք առաջին անգամ գրականության մեջ պատկերվել են Լուիզա Մեյ Օլկոտի կողմից 1856 թվականին։
1876 թվականին Էլֆի կերպարն արհեստանոցում հայտնվեց ամսագրերից մեկի շապիկին: Պատկերված էր Սանտան, շրջապատված խաղալիքներով և էլֆերով:
Սուրբծննդյան Էլֆերը լայն տարածում ստացան նաև ժամանակակից ֆիլմերում։ Տարբեր երկրներում Սանտայի օգնականները հանդես են գալիս տարբեր անուններով։ Իսլանդիայում դրանք են հանդիսանում Ծննդյան Տղաները, ովքեր դեկտեմբերի 12-ից 24-ն ամեն օր այցելում են Սուրբծննդյան տներ, որպեսզի թողնեն նվերներ և խաղան երեխաների հետ։ Բելգիայում և Նիդերլանդներում Սանտայի ուղեկիցներն են հանդիսանում Սև Պիտերը, Գերմանիայում Ասպետ Ռուպերտը: Սկանդինավյան երկրներում էլֆերը, որպես կանոն, կրում են միայն կարմիր հագուստ՝ կանաչի փոխարեն:
Այսպիսով, փոքրիկ էլֆերը դարձան Ամանորյա հրաշքի գեղեցիկ մասնիկ: