top of page

Երկու դեռահաս է ձերբակալվել՝ ընտանիքի անդամների սպանության կասկածանքով

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Ռուսաստանի Օմսկ մարզում ոստիկանները ձերբակալել են երկու դեռահասների՝ սպանություն կատարելու կասկածանքով. հայտնում է TASS-ը։


«Սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 14-ամյա աղջիկ և նրա 17-ամյա ծանոթը, աղջիկը սպանված կնոջ դուստրն է», - ասել է գործակալության զրուցակիցը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը ընկերոջը պատմել է խորթ հոր մասին, ով իբր բռնաբարել է իրեն, ինչից հետո երիտասարդը որոշել է գործ ունենալ տղամարդու հետ։


Ընթացքում սպանվել են նաև մեկ կին և տասնամյա երեխա։


Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը գերատեսչության կենտրոնական գրասենյակից դատաբժշկական փորձագետներ է ուղարկել Օմսկի մարզ՝ սպանության դեպքերը հետաքննելու համար։

1/2052
bottom of page