Sony-ն ներկայացրել է իր առաջին 4K քվանտային OLED հեռուստացույցը
Ամանորյա CES 2022 ցուցահանդեսը զարմացնում է իր նոր ապրանքների եւ գաղափարների առատությամբ: Օրինակ՝ Sony-ն պարծեցել է QD-OLED տեխնոլոգիայով աշխարհում առաջին հեռուստացույցով՝ սովորական OLED վահանակ, բայց` քվանտային կետերով, որոնք 100 տոկոսանող գունային խորություն են փոխանցում, գրում է Planet Today-ը։
Պրոդուկտը կոչել են Bravia XR A95K, այն գույնի բարելավված փոխանցում ունի, ինչպես նաեւ` դիտման մեծացված անկյուններ: Ի դեպ, QD-OLED-ները OLED հեռուստացույցներն են` առավելագույն հնարավորություններով։ Ինչպես գիտեք, վերջիններս արդեն առանձնանում են հիանալի պատկերով, ուստի քվանտային կետերով հեռուստացույցներն անշուշտ իրարանցում կառաջացնեն շուկայում:
Հաղորդվում է, որ A95K-ն հզոր Cognitive Processor XR պրոցեսոր եւ ձայնով կառավարվող Google TV օպերացիոն համակարգ ունի: Հեռուստացույցը ներկառուցված վեբ-տեսախցիկ ունի, 4 HDMI միակցիչ եւ HDR ռեժիմ, որը նախատեսված է PlayStation 5 խաղային վահանակի համար:
Վաճառքի մեկնարկի ամսաթիվը, ինչպես նաեւ ապագա հեռուստացույցների գինը դեռ հայտնի չեն։ Հաղորդվում է, որ A95K-ն կթողարկվի 65 եւ 55 դյույմանոց մոդելներով: