top of page

Հայտնի է Սեյրան Սարգսյանին սպանած ադրբեջանցու ինքնությունը

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:


Արցախի դատախազությունը պարզել է Ճարտարի բնակիչ, անասնապահ Սեյրան Սարգսյանին սպանած ադրբեջանցու ինքնությունը։


Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 3-ին` ժամը 13:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին, տեղափոխել Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով, հրազենից կրակոց արձակելով, սպանել են նրան:


ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:


Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:


Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել:


Արցախի դատախազությունը նշում է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում` ամբողջական տեսագրություն, որն ապացուցում է առևանգելու փաստը։ Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին:

1/2052
bottom of page