top of page

Ինը տարի տևած դատական վեճերից հետո Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է


Հոլիվուդյան դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից 9 տարի տևած դատական քաշքշուկներից հետո. այդ մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Զույգը բաժանության մասին հայտարարել էր 2011 թվականին՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Շվարցենեգերը որդի է ունեցել աղախնից։ Պորտալը նման երկար դատավարությունը բացատրել է ունեցվածքը կիսելու շուրջ վեճերի կարգավորման բարդությամբ։ Աղբյուրների տվյալներով՝ խոսքը 400 մլն դոլարի մասին է, արդյունքում ունեցվածքը գրեթե հավասար կիսվել է։


Զույգն ամուսնացել էր 1986 թվականին։ Առնոլդ Շվարցենեգերն ու Մարիա Շրայվերը 4 երեխա ունեն։

1/1885
bottom of page