top of page

Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են հնագույն «գերեզմանների ծառուղի»


Սաուդյան Արաբիայում ՝ Ալուլա եւ Հայբար թաղամասերում, հայտնաբերել են հնագույն «գերեզմանների ծառուղի», որի երկայնքով տեղակայված են բրոնզե դարի լավ պահպանված դամբարաններ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Holocene ամսագրում։


Բացահայտումն արել են Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները։ Լայնածավալ ուսումնասիրությունը ներառում էր աերոլուսանկարչություն, վերգետնյա լուսանկարչություն, արբանյակային պատկերներ եւ պեղումներ: Ինչպես նշում են փորձագետները, հայտնաբերված ճանապարհները եղել են տեղաշարժի հիմնական ուղիները 4,5 հազար տարի առաջ։


Գտածոյի տարիքը որոշվել է ռադիոածխածնային մեթոդով։ Նշվում է, որ դամբարանների հիմնական մասը կառուցվել է մ.թ.ա. 2600-2000 թվականներին։Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 18 հազար դամբարան, որոնցից 80-ն ընտրվել է հետագա հետազոտության համար։


Ինչպես հեռուստաալիքին պատմել է հետազոտող Մեթյու Դալթոնը, այս «ծառուղիները» ձգվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կիլոմետրերով։

bottom of page