top of page

Samsung-ն աստիճանաբար կհրաժարվի android օպերացիոն համակարգից


Առաջիկա մի քանի տարվա ընթացքում Samsung ընկերությունն իր արտադրած սմարթֆոններում Android օպերացիոն համակարգի փոխարեն կտեղադրի Fuchsia օպերացիոն համակարգ։ Այս մասին տեղեկացնում է իրավիճակին ծանոթ Դոհեն Կիմն իր թվիթերյան էջում կատարած հրապարակումով։ Նա մասնավորապես, հայտարարել է, որ հարավկորեական ընկերությունը որոշել է աստիճանաբար հրաժարվել Android օպերացիոն համակարգից։


Ներկայումս, նշենք, որ այս ընկերության սմարթֆոնները աշխատում են Google-ի թողարկած օպերացիոն համակարգի որեւէ վարկածով։


Նշենք, որ նոր Fuchsia օպերացիոն համակարգը, որը կիրառվելու է, նույնպես արտադրվել է Google-ի կողմից։ Դոհեն Կիմը չի մանրամասնել, թե ինչու են Samsung-ում նման որոշում կայացրել։

1/1885
bottom of page