top of page

Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անցկացնում

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի. հայտնում է Новости-Грузия-ն։


Մի քանի տասնյակ մարդիկ նախարարության տարածք են եկել պաստառներով, որոնց վրա վրացերեն և անգլերեն գրված է եղել նրանց հիմնական պահանջը՝ «Ազատություն Միխաիլ Սաակաշվիլիին»։


Ցուցարարներից մեկին բերման են ենթարկել։ Նա ակացիային ներկայացել է հին ոճի ոստիկանական համազգեստով։


Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Վրաստանի ներքին գործերի նախարարին դադարեցնել քաղաքական հողի վրա կալանավորումները կամ հրաժարական տալ։

1/2072
bottom of page