top of page

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հայտնաբերել և վնասազերծել են 26 088 պայթյունավտանգ առարկա

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:


Վերջին մեկ օրում խաղաղապահ ուժերի սակրավորները ոչնչացրել են 8 զինամթերք՝ նախատեսված ձեռքի հակատանկային նռնականետի համար: Դրանք հայտնաբերվել են Մարտունիի շրջանում: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունեցել պայթեցմամբ:


2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս հումանիտար արձագանքման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2326.6 հեկտար տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, այդ թվում՝ 34 սոցիալական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է 26 088 պայթյունավտանգ առարկա:

bottom of page