top of page

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ լը Դրիանը նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան։

Ի թիվս այլ կարևոր հարցերի, հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը:


Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը կքննարկեն նաև Իրանի հետ միջուկային ծրագրի գործողությունների համատեղ դրույթների կատարման շուրջ բանակցությունների վերսկսման թեման, Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության հարցերը,ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերը՝ քաղաքական ու ռազմական տեսանկյուններից:

1/2056
bottom of page