Ռոբերտ դե Նիրոն իր նախկին օգնականին մեղադրել է երեք միլիոն ավիամղոնի գողության մեջ
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն 6 միլիոն դոլարի պահանջով հայց է ներկայացրել իր նախկին օգնականի՝ Գրեմ Ռոբինսոնի դեմ, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ դատական փաստաթղթերի, որոնք հայտնվել են պարբերականի տրամադրության տակ, վերջերս դե Նիրոն դրանց ցանկում է ներառել փաստաբանի նամակը, որը թվագրված է 2019թ․-ով եւ ուղղված է իր նախկին օգնականին։ Դրանում նշվում է, որ վերջինս երկու տարվա ընթացքում կոնվերսիայի է ենթարկել Delta SkyMiles-ի՝ ավելի քան 7 միլիոն մղոն՝ երեք միլիոնն օգտագործելով մասնավոր ուղեւորությունների (դրանց արժեքը կազմում է 300 հազար դոլար) նպատակով եւ եւս 4,5 միլիոնը փոխանցելով անձնական հաշվին։
Օգնականը դե Նիրոյի «Canal Productions» ընկերության կրեդիտային քարտով վճարել է շան համար դայակի ծառայությունների, պիլատեսի դասերի, մթերքի առաքման, տաքսու, հեռախոսների, ծաղիկների գնման եւ հյուրանոցներում կանգ առնելու համար։
Ռոբինսոնը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 12 միլիոն դոլար․ նա դերասանին մեղադրել է հոգեբանական բռնության, սեքսուալացված մեկնաբանությունների եւ իրեն անցանկալի ֆիզիկական կոնտակտի հարկադրելու մեջ։
Կինը հերքում է, որ օգտագործել է ընկերության կրեդիտային քարտերը, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում, որ մատնանշված գնումները հենց ինքն է կատարել։ Նա իր հայցին կցել է 2012թ․-ի ձայնային հաղորդագրություն, որում դե Նիրոն նրան «փչացած երեխա» է անվանում եւ սպառնում։