Մարզիչն ասել է 2 րոպեում քնելու բանակային տեխնիկա
Ֆիթնեսի մարզիչ Ջասթին Ավգուստինը անվանել է բանակային եղանակ, որի շնորհիվ կարելի է քնել երկու րոպեում։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկատվությունը նա հրապարակել է իր TikTok-ի էջում:
Ավգուստինի խոսքով՝ տեխնիկան, որի մասին նա պատմել է իր հետևորդներին, մշակվել է բանակում, որպեսզի զինվորները կարողանան արագ քնել ցանկացած պահի և ցանկացած վայրում։
«Իմ ուսումնասիրությունների համաձայն՝ այս մեթոդը մշակվել է հիմնականում կործանիչների օդաչուների համար, ովքեր 100%-անոց կենտրոնացման կարիք ունեն, ինչը, ինչպես բոլորս գիտենք, քնի պակասի հետ նվազում է», – ասել է նա։
Մարզիչը բացատրել է, որ պետք է սկսել մարմինը թուլացնելուց և գլուխն ավելորդ մտքերից ազատելուց։ Այնուհետև պետք է կենտրոնանալ ճակատի, որից հետո աչքերի, այտերի և ծնոտի թուլացման վրա: Այնուհետև, կենտրոնանալով շնչառության վրա, կարելի է անցնել պարանոցի և ուսերի լարվածությունից ազատվելուն։
«Համոզվեք, որ ձեր ուսերը լարված չեն: Իջեցրե՛ք դրանք որքան հնարավոր է և ձեր ձեռքերն ազատ պահեք՝ ներառյալ դաստակներն ու մատները»,- խորհուրդ է տվել Ավգուստինը և հավելել, որ այդ ընթացքում մարդը պետք է պատկերացնի, որ ջերմությունը տարածվում է իր մարմնով, որն անցնում է գլխի ծայրից մինչև ոտքի մատները։