top of page

Քարդաշյան-Ուեսթ չդադարող հակամարտություն



«Նրանք կարող են մասնակցել շոուների, կատակել լրատվամիջոցներում, կարող են լուրեր տարածել իմ սիրային հարաբերությունների մասին, արգելափակել իմ գործարքները։ Բայց ես ուղիղ կասեմ՝ պետք չէ ինձանից խլել երեխաներին։ Ես կգործեմ օրենքի սահմաններում»,- հայտարարել է Ուեսթը։ Իսկ առիթն այն է, որ դստեր Չիկագոյի ծննդյան տոնին Քարդաշյանը չէր հրավիրել հորը և անգամ չէր ասել ծննդյան միջոցառման անցկացման վայրը: Այդ մասին Ուեսթն իմացել էր Քայլի Ջենների սիրելիից՝ ռեփեր Թրևիս Սքոթից։


«Ինձ անվտանգության աշխատակիցները ներս չէին թողնում, թեև ես ասում էի, որ Չիկագոյի հայրն եմ։


Շնորհակալություն Թրևիսին, որ ինձ օգնեց ընտանիքիս կողքին լինել այդ օրը»,-պատմել է Ուեսթը։


Ի դեպ նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրեցյալի՝ Փիթ Դևիդսոնի ընկերները հայտնել են, որ կատակերգուն հավելյալ անվտանգություն է վարձել։ Պատճառը Քանյե Ուեսթի երգն է, որում նա խոստացել է հումորիստի «կաշին քերթել»։


«Փիթը չի անհանգստանում Քանյեի համար, նրան վախեցնում են ռեփերի երկրպագուները: Նրանք կարող են լսել այդ կոչը և գործի անցնել»,- ասել են Դևիդսոնի ընկերները։


Քանյե Ուեսթը դեռևս Քիմ Քարդաշյանից ամուսնալուծության բարդ գործընթացի մեջ է: Նախկին կինը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել անցյալ տարվա փետրվարին, զույգը շարունակում է սկանդալներ հրահրել: Վերջերս «My Life Was Never Easy» երգում Ուեսթն անուղղակի ակնարկել է, որ կցանկանար հաշիվներ մաքրել Քարդաշյանի սիրելիի հետ։


«Աստված փրկեց ինձ այդ դժբախտ պատահարից միայն նրա համար, որ ես կարողանամ ոտքով հարվածել Փիթ Դևիդսոնի հետույքին»,- երգել է Ուեսթը։

bottom of page