top of page

Քանյե Ուեսթը կարող է կալանավորվել


Ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթի դեմ կարող է քրեական գործ հարուցվել. հայտնում է TMZ-ը։


Հունվարին արտիստը ինքնագրի խնդրանքից հետո հարձակվել էր իր երկրպագուի՝ երիտասարդ տղամարդու վրա։ Քանյեի երկրպագուն մոտեցել էր նրան և սկսել լուսանկարվել։ Դա խիստ զայրացրել է ռեփերին, և նա սկզբում հրել է տղամարդուն, իսկ հետո երկու անգամ հարվածել գլխին և պարանոցին։ Կա տեսանյութ, որում երևում է, որ տղամարդը ընկել է փողոցում: Հայտնի է նաև, որ Քանյեն կոտրել է տղամարդու քիթը:


Լոս Անջելեսի իրավապահ մարմինները գրեթե ավարտել են այդ գործի հետաքննությունը, շուտով իրենց եզրակացությունը կուղարկեն քաղաքային դատախազություն, որը կորոշի արդյոք Քանյեին որևէ մեղադրանք առաջադրել: Ոստիկանները կարծում են, որ բավարար ապացույցներ կան երգչին հանցագործության մեջ մեղադրելու համար: TMZ-ը գրում է, որ ոստիկանները չեն կարողացել քննության կանչել Քանյեին, քանի որ նա, վկայակոչելով զբաղված գրաֆիկը, չի ներկայացել բաժին։


Համաձայն Լոս Անջելեսի օրենքների՝ քաղաքի դատախազն ունի 3 տարբերակ՝ մեղադրանք ներկայացնել, կարճել գործը կամ հրավիրել ներգրավված կողմերին ոչ պաշտոնական լսումների, որտեղ նրանք կարող են որոշակի պայմաններ սահմանել գործի ավարտի համար։ Քանյեն կարող է կալանավորվել մինչև վեց ամսով, բայց նա կարող է նաև հեշտ պրծնել՝ դատարանի կողմից պարտադրված զայրույթի կառավարման դասընթացների հաճախելով։

1/1890
bottom of page