top of page

Փորձագետները նկարագրել են ապագայի իդեալական սմարթֆոնը


Փորձագետները թարմացման ավելի երկար աջակցություն են ակնկալում ապագայի սմարթֆոններից: Այս մասին հայտնում է Android Authority պարբերականը:


Հրապարակման հեղինակները, ելնելով օգտատերերի ցանկություններից, թվարկել են ժամանակակից սմարթֆոնների վերաբերյալ հիմնական բողոքները եւ այն գործառույթները, որոնք նրանք կցանկանային տեսնել սարքերում 2022 թվականին։ Փորձագետների կարծիքով՝ իդեալական հեռախոսը, առաջին հերթին, պետք է երկար ժամանակ համակարգի թարմացումներ ստանա։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի ապրանքանիշերն ավելի ակտիվ լինեն հին թոփային մոդելների թարմացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Լրագրողներն առաջարկել են նաեւ հեռախոս գնելիս սպառողին լիցքավորիչի ընտրություն տալ, հայտնում է «Լենտա»-ն:


«Հիանալի կլիներ, եթե ավելի շատ ընկերություններ հրաժարվեին պատենտավորված չափանիշներից»,- ընդգծել են հեղինակները: Նրանց նկարագրած իդեալական սմարթֆոնը պետք է արագ լիցքավորում ապահովի ցանկացած աքսեսուարով։ Փորձագետները նաեւ ակնկալում են, որ 2022 թվականին ավելի շատ բրենդներ ծալովի սմարթֆոններ կթողարկեն՝ օգտատերերին ընտրության հնարավորություն տալու համար:


Լրագրողները նաեւ գաջեթ արտադրողներին խնդրել են հրաժարվել երկու մեգապիքսել տեսախցիկներից: «Սա ակնհայտ փորձ է՝ ավելացնելու հետեւի տեսախցիկների թիվը՝ առանց որակի բարելավման», - ասվում է զեկույցում։

1/1885
bottom of page