Search
Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 28-ին, ժամը 10:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։