top of page

Փաշինյանը վախեցավ Աշոտ Երկաթից՝ Սյունիքի սև օպերացիան ավարտին հասցնելու համար. Սերժ Սրապիոնյան

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

«Նիկոլ Փաշինյանը վախենում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանից: Փաշինյանը խոստացել է իր տերերին, որ Զանգեզուրի միջանցքը, գուցե նաև Զանգեզուրն առանց որևէ արյունահեղության, առանց որևէ բախումների կնվիրաբերվի թուրքերին կամ ադրբեջանցիներին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:


«Աշոտ Երկաթը դա չէր կարող տանել, նա կգնար հուսահատ քայլի իր երկիրը պահելու համար, իսկ այդ քայլը կարող էր ժողովրդին բավարարել և ոտքի հանել, և նրանք Աշոտ Երկաթին հռչակեցին հանցագործ ու տարան, փակեցին: Եթե Սյունիքի այդ սև օպերացիան կարողանան իրենց նպատակին հասցնել, Աշոտ Երկաթին բաց կթողնեն, եթե՝ ոչ, կփակեն այնքան, մինչև Սյունիքը տան»,-ասել է Սրապիոնյանը:

1/2050
bottom of page