Search
«Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են, Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին»․ պաշտոնական
- 24timeam
- Dec 9, 2024
- 1 min read

Ռուսաստանը դժվարին պայմաններում չհրաժարվեց Սիրիայի հեռացած նախագահ Բաշար ալ-Ասադից: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են, Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին դժվար իրավիճակներում»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Դիվանագետի խոսքով՝ սա է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տարբերությունը։
Ավելի վաղ Կրեմլում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները Ռուսաստանում ապաստան են ստացել հումանիտար նկատառումներով։