Նշվել են ոչ թանկ ամենալավ 5G-սմարթֆոնները
ZDNet պարբերականի լրագրողները ընտրել են հինգերորդ սերնդի ոչ թանկ ամենալավ հեռախոսները։ Այս մասին տեղեկացվում է պարբերականի կայքում։
Մասնագետները նշել են Google Pixel 6 սմարթֆոնը, որն ունի 6,4 մատնաչափ էկրան, որակյալ խցիկ, ջրակայուն է, եւ գինն էլ 600 դոլար է։ Samsung Galaxy A13-ը ամենալավերի շարքում է այն պատճառով, որ շուկայում առաջին էժան դեւայսներից մեկն է եւ արժե 300 դոլար։
Samsung Galaxy A52 5G (արժե 500 դոլար) նշվել է ամենալավերի ցանկում հիանալի խցիկի, բարձր արտադրողականության եւ որակյալ էկրանի համար (120 հերց հաճախականությամբ)։ OnePlus Nord N200 5G-ը OnePlus 9-ի համարժեք փոխարինողն է նշվել. հեռախոսը շուկայում կարելի է գնել 600 դոլարով։
iPhone 13 mini-ն, որը շուկայում վաճառվում է 700 դոլարով, ամենալավերի վարկանիշում է կոմպակտ լինելու, լավագույն թարմացումներ ունենալու համար։ Լրագրողները վերջում նշել են Google Pixel 5a 5G-ը եւ Motorola One 5G Ace-ը. սրանք ոչ թանկ 5G սարքեր են, որոնց արժեքն է մոտավորապես 400-450 դոլար։