top of page

Նոր տարին տիեզերքում պատմության մեջ առաջին անգամ միանգամից 10 մարդ է դիմավորել



Նոր տարին տիեզերքում առաջին անգամ դիմավորել է միանգամից 10 մարդ, որոնցից 7-ը՝ Միջազգային տիեզերակայանում, իսկ երեքը՝ «Տյանգուն» չինական տիեզերակայանում. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսկոսմոս»-ին:


«Նոր 2022 թվականի գալուստը մերձերկրյա ուղեծրում առաջին անգամ դիմավորել է միանգամից 10 մարդ. 7-ը՝ Միջազգային տիեզերակայանում, երեքը՝ Չինաստանի «Տյանգուն» տիեզերակայանում: Դա եղել է ամենաբազմամարդ ամանորյա «խնջույքը» ուղեծրում տիեզերագնացության պատմության ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Հաղորդվում է, որ 21 տարվա ընթացքում Նոր տարին Միջազգային տիեզերակայանում դիմավորել է 83 մարդ, տիեզերագնացների և աստղագնացների մի մասը՝ բազմիցս:


Միջազգային տիեզերակայանում աշխատում են Անտոն Շկապլերովը և Պյոտր Դուբարովը, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Մարկ Վանդե Հայը, Թոմաս Մարշբյորնը, Ռաջա Չարին, Քեյլա Բերոնը և Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Մատիաս Մաուրերը, «Տյանգունում» եղել են Չժան Չժիգանը, Վան Յապինը և Ե Գուանֆուն:

1/1885
bottom of page