Նոր մանրամասներ՝ Զառա Արամյանի առողջական վիճակի մասին
Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շատ ժամանակ, երբ ցավերից գալարվում էի, կողքիս կանգնած բժիշկներին խնդրում էի սպասել որևէ գործողություն անելուց առաջ, որպեսզի հասցնեի պատասխանել ՖԲ, Մեսիջեռ, Վայբեր, Ոտսափ, Թելեգրամ, հեռախոսի զանգերին ու նամակներին....այլ տարբերակ չկա...հարազատ, մոտ, հեռու, ծանոթ ու անծանոթ մարդիկ անհանգստացել էին ինձ համար.. նեղվել էին... առողջություն էին ինձ մաղթում... աղոթում ինձ համար...
Սա հիրավի ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է...
Ես լավ եմ( մի քիչ վերապահումներով իհարկե...մի սար դեղ..վախեր...)
Եվ սա ձեր բարեմաղթանքներն են, ձեր ջերմ վերաբերմունքն է, որն հետ է գալու ամեն մեկիդ տուն, ձեզ, ձեր բալեքին։
Դուք ՍԵՐ ԵՔ
Դուք ՀՈՒՅՍ ԵՔ
Դուք ԱՊՐԵՑՆՈՂ ԵՔ
Հ.Գ.Շնորհակալ եմ որովայնի լուրջ ու բարդ խնդիրները բժշկող հանրապետության լավագույն մասնեգետ՝ իմ դոկտոր Լևոն Գրիգորյանին ( Levon N. Grigoryan ),ով նաև իր տեսակով իսկական մեր օրերի Հերոս է։
Հ.Հ.Գ. Ում դեռ չեմ հասցրել պատասխանել, անպայման կգրեմ։
Եվ մի բան էլ... Ես քովիդ չեմ եղել, քաշի հետ վիրահատություն չեմ արել, արյունս չեմ փոխել...սա թոփ տասնյակի հարցերի պատասխաններն են։
Ասեմ ավելին անգամ սեռս չեմ փոխել»։